Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Արցախն Ադրբեջանի կազմից դուրս վիճակի հետ 30 տարի հաշտվել են հենց սեփական սահմանադրությամբ

Արցախն Ադրբեջանի կազմից դուրս վիճակի հետ 30 տարի հաշտվել են հենց սեփական սահմանադրությամբ
29.12.2024 | 14:13

Ադրբեջանը, Հայաստանին պարտադրելով նոր Սահմանադրություն, պարիտետի պատրանք ստեղծելու պրիմիտիվ, բայց և նենգ հնարքի է դիմում, թե բա՝ Ադրբեջանում 2025 թվականը հռչակում ենք «Սահմանադրության և ինքնիշխանության տարի», ինչի արդյունքում ևս կվերանայենք սահմանադրությունը։

Սա գայթակղիչ ձևն է, իսկ բովանդակությունը, ինչպես միշտ, ճիշտ հակառակն է։

Մինչ Հայաստանում պատրաստվում են հանիրավի վերանայել Սահմանադրությունը, մերժելով «Հայաստանի անկախության մասին» Հռչակագիրը, ըստ այդմ էլ՝ ազգային ինքնության և ինքնիշխանության հիմնարար արժեքները, որոնք Ադրբեջանը, օգտվելով պատեհ առիթից, որակել է իբրև ագրեսիվ հավակնություններ, նույն Ադրբեջանում պաշտոնապես հայտարարում են, որ 1991-93թթ. նախկին իշխանությունները եղել են թուլամորթ և հրաժարվել են իրենց պատմական տարածքներից (տեղեկացնենք, որ, այո, Ադրբեջանի սահմանադրությունում անգամ ակնարկ չկա Արցախի մասին, թեպետ, առ այսօր մի ամբողջ գլուխ են նվիրել ամբողջովին հայաթափված Նախիջևանի ինքնավար հանրապետությանը), ուստի նոր սահմանադրությամբ պետք է վերականգնել արդարությունը։ Ի դեպ, Ալիև կրտսերը փորձել է լղոզել այն փաստը, որ սահմանադրությունը, այնուամենայնիվ, ընդունվել է հոր օրոք՝ 1995 թ.։

Ստացվում է՝ անգամ Ադրբեջանում են գիտակցում, որ Արցախը իրենց կազմից դուրս վիճակի հետ 30 տարի հաշտվել են հենց սեփական սահմանադրությամբ, սակայն, հաշվի առնելով անպատիժ ոճրագործությունների արդյունքում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի մի շարք տարածքների բռնազավթման իրողությունը և հետագա ակնկալիքները, փորձում են անարգել օրինականացնել այդ ամենը։

Հ.Գ. Սա ավելորդ անգամ ապացուցում է, որ սեփական սահմանադրությամբ Արցախն իր կազմում չամրագրած պետություն կոչվածը պարզապես չէր կարող Ալմա Աթայի հռչակագրով որևէ հավակնություն ունենալ:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 6515

Մեկնաբանություններ